Ինքնաթիռը, որում երեխաների հետ եղել է Կիրկորովը վայրէջքի ժամանակ վթարային իրավիճակում է հայտնվել

22:36   18 հունիսի, 2019

Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երեխաների հետ Բուլղարիայում տեղի ունեցած հյուրախաղերից հետո Ռուսաստան վերադառնալիս է եղել, սակայն ինքնաթիռը հայտնվել է վթարային իրավիճակում։

Շասիով հարվածելով թռիչքուղուն ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել որից հետո երկրորդ շրջանն է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Արտակարգ իրավիչակը օդաչուներին ստիպել է երկրորդ պտույտ կատարել։ Ի ուրախություն ուղեւորներից ոչ ոք չի տուժել, չնայած նրանցից շատերը վախեցել են։ Բորտուղեկցորդները փորձել են հանգստացնել  խուճապի մատնված մարդկանց։ Երկրորդ փորձից անձնակազմին հաջողվել է վայրէջք կատարել:

Ֆիլիպ Կիրկորովը կիսվել է տեղի ունեցածի մասին, որը կարող էր իրական ողբերգություն դառնալ։ Երգչի խոսքերով նրա երեխաները՝ Մարտինն ու Ալլա Վիկտորիան շատ են վախեցել։

«Ուժեղ հարված է եղել, որից հետո միանգամից կրկին երկինք բարձրացանք։ Պրոֆեսիոնալ օդաչուները կարողացան դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Երեխաներս, իհարկե, վախեցան։ Մենք Բուլղարիայի հյուրախաղերից թռչում էինք ողջ ընտանիքով եւ ողջ թիմով․․․», - Ֆիլիպ Կիրկորովին ցիտում է «Говорит Москва» ռադիոն։

Նշենք, որ Ֆիլիպ Կիրկորովը հայրենիքում անցկացրել է 10 օր։ Նա ելույթ է ունեցել Սոֆիայում, Բուգասում, Վարնայում եւ Բուլղարիայի այլ քաղաքներում։ Բացի աշխատանքից նա նաեւ երեխաների հետ զբոսնելու ժամանակ է գտել։

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE