Էմմիի հմայիչ լուսանկարը Վիեննայից

10:44   19 հունիսի, 2019

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Հմայիչ երգչուհին նոր կադրեր է հրապարակել իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Էմմին սեւ, կարճ զգեստ է կրում, որը համադրել է սպիտակ պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացրել են պարզ սանրվածքը եւ թեւնոցները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր նորաձեւ թափանցիկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին ժամացույցը եւ վառ դիմահարդարումը. շուրթերը ներկված էին կարմիր շրթներկով։ Մեկնաբանություններում Էմմին օգտագործել էր «Երեւան» հեշթեգը։



© NEWS.am STYLE