Աֆրիկյան հյուսքեր եւ մեղմ ժպիտ. Տաթեւիկ Ադումյանի լուսանկարը

12:42   19 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը կիսվել է նոր լուսանկարով ու ներկայացրել իր առօրյա կերպարը։

Դերասանուհին լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Տաթեւիկ Ադումյանը  տաբատ է կրում, որ համադրել է սեւ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել են աֆրիկյան հյուսքերը եւ արտահայտիչ դիմահադարդարումը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին առօրյա հագուստ էր կրում՝ պատռված ջինսե տաբատ, սպիտակ վերնաշապիկ եւ սպորտային կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Ջերմ ողջույններ Պրահայից։ Ինչպե՞ս եք»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE