Մարինկա Խաչատրյանի եւ սիրելիի ջերմ լուսանկարը

11:46   19 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը կիսվել է ջերմ լուանկարով։

Մարինկան, որն այս շրջանում հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, վերահրապարակել է սիրելիի հետ լուսանկարը։ Դերասանուհին վառ գույնի բլուզ է կրում, որը համադրել է արեւային ակնոցի հետ։ Հրապարակման վրա առկա է «Ես սիրում եմ քեզ» գրությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում դերասանուհին սեւ բլուզ էր կրում, որը համադրել էր արծաթագույն վզնոցի հետ։ Կերպարն ամբողջացրել էին արտահայտիչ դիմահարդարումը եւ ոճային ակնոցը։ Մարինկան կադրերը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE