Հերթական սկանդալը. Միկելա Աբրամովայի եւ Երժան Մաքսիմի զուգերգում մշակել են միայն Ալսուի դստեր ձայնը

12:11   19 հունիսի, 2019

Ալսուն էական միջոցներ է ներդնում դստեր առաջխաղացման նպատակով, որը հայտնի է դարձել «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչում ձայների արհեստական ավելացման հետ կապված սկանդալից հետո։ Երկրպագուները վստահ են, որ երգչուհին ցանկանում է բոլորին ապացուցել, որ 11-ամյա Միկելա Աբրամովան ավելի տաղանդավոր է, քան 12-ամյա Երժանը։ «Մանկական ձայնը» նախագծի հաղթողները նոր երգ են թողարկել՝ «Эта любовь»։ Թողարկման մասին հայտնել է երիտասարդ վոկալիստը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mikella (@mikellaabramova)

35-ամյա երգչուհին երեկ Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել ուկրաինացի հայտնի պրոդյուսեր Դմիտրի Կլիմաշենկոյի հետ։ «Վերականգնել ենք մեր ստեղծագործական տանդեմը։ Սպասվում է շատ գեղեցիկ երաժշտություն»,- հավաստիացրել է երգչուհին։

Алсу и продюсер Дмитрий Климашенко

Իսկ այօր Միկելան հայտնել է Երժանի հետ իր զուգերգի թողարկման մասին։ «Ուռա, վերջապես տեղի ունեցավ իմ եւ Երժան Մաքսիմի դուետի՝ «Эта любовь»-ի թողարկումը։ Ներբեռնեք թվային բոլոր հրապարակներում»,- Instagram-ի էջում գրել է Աբրամովան։ Նա շնորհակալություն է հայտնել պրոդյուսեր Դմիտրի Կլիմաշենկոյին, ինչպես նաեւ երգի հեղինակներին՝ Շեր Օստոնին եւ Դմիտրի Տյուտլինին։

Похожее изображение

Երկրպագուներին զարմացրել է Միկելայի ուժեղ ձայնը։ Նրանք սկսել են մեկնաբանություններում գրել, որ աղջիկն ավելի լավ է երգրում, քան Մաքսիմը։ «Հրաշալի է։ Եվ թող բոլորը լսել Միկելայի անհավանական ձայնն ու հնչերանգը», «Իմ կարծիքով՝ Միկելայի վոկալում ավելի շատ բնականություն կա, իսկ տղայի վոկալում՝ ավելի շատ խաղ», «Միկելան ավելի լավ է երգում, ապրես։ Լավ ձայն եւ յուրօրինակ հնչերանգ»,- գրել են օգտատերերը։

Картинки по запросу микелла абрамова

Սակայն Ղազախստանից երիտասարդ վոկալիստի շատ երկրպագուների վշտացրել է այս ձայնագրությունը։ «Միկելայի ձայնը մշակվել է, Երժանինն ավելի բնական է։ Ինչո՞ւ է Երժանը համաձայնել համագործակցել նրանց հետ, ովքեր մտադրված խանգարում են իրեն, մտադրված ցանկանում սեւացնել ու զրպարտել։ Միամիտ», «Չէ՞ որ պարզ է, որ Ալսուն ցանկանում է վերկաբեկել Երժանին։ Հակառակ դեպքում ինչո՞ւ է նրա դուստրը երգում Երժանի հետ»,- գրել են նրանք։

Հայտնի է դարձել, որ ձայնագրության արդյունքը դուր չի եկել նաեւ տղային։ Ի տարբերություն Ալսուի եւ Միկելայի, Երժանն Instagram-ի իր էջում ոչինչ չի գրել այս զուգերգի թողարկման մասին։



© NEWS.am STYLE