Աքսեսուարներ եւ շպարի բացակայություն. Աննա Գրիգորյանի կերպարը

13:39   19 հունիսի, 2019

Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը կիսվել է նոր լուսանկարով ու հերթական անգամ ցույց տվել իր բնական գեղեցկությունը։

Դերասանուհին նոր լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Աննան վարդագույն հագուստ է կրում, որը համադրել է հետաքրքիր աքսեսուարների հետ՝ վզնոցներ եւ ականջօղեր։ Դերասանուհին կադրերը չի մեկնաբանել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր առօրյա կերպարում։ Նա կրում էր զոլավոր վերնաշապիկ, տաբատ եւ ջինսե բաճկոն։ Դերասանուհին նուրբ վզնոցներ էր ընտրել ու առանց դիմահարդարման էր։



© NEWS.am STYLE