Ռոմանտիկ ու կանացի. Մելանյա Թրամփը՝ Andrew GN-ի եթերային զգեստով եւ վառ բարձրակրունկներով

16:25   19 հունիսի, 2019

Դոլանդ եւ Մելանյա Թրամփերը գործուղման են մեկնել արեւային Ֆլորիդա։ ԱՄՆ առաջին տիկինն այս անգամ եւս կանացի կերպար է ընտրել։

Օռլանդո քաղաքում առաջին տիկինը կրել է Andrew GN-ի ճերմակ, եթերային զգեստը, որը գեղեցիկ կերպով ընդգծում էր նրա կազմվածքը։ Զուսպ եւ նրբագեղ կերպարն ամբողջացնում էին վառ բարձրակրունկները եւ խոշոր արեւային ակնոցը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images



© NEWS.am STYLE