Սերսեան, ի վերջո, հղի՞ է եղել. «Գահերի խաղ»-ի աստղը պատմել է սերիալում չներառված տեսարանի մասին

16:12   19 հունիսի, 2019

Դերասանուհի Լինա Հիդին, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորում է Սերսեա Լանիստերի կերպարը, պատմել է սերիալից հեռացված տեսարանի մասին, որը նվիրված էր իր հերոսուհու հղիությանը։ Դերասանուհու խոստովանության տեսագրությունը հրապարակել է նրա Twitter-ի հաշվում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Veronica Neri (@veronicacosplay)

Մյունխենում ComicCon փառատոնին ելույթի ընթացքում արտիստը հայտարարել է. «Մենք էպիզոդ ենք նկարահանել, որն այդպես էլ չի ներառվել ութերորդ եթերաշրջանում։ Դրանում ես երեխայի եմ կորցրել»,- ասել է նա։ «Դա Սերսեայի համար իսկապես բարդ, բայց կարեւոր պահ էր»,- հավելել է Հիդին՝ նշելով, որ ցանկանում է հեռուստադիտողների հետ կիսվել այդ հանգամանքներով, քանի որ իր կարծիքով՝ դա իր կերպարը նոր կողմից է բացահայտում։

Pilou Asbæk as Euron Greyjoy and Lena Headey as Cersei Lannister. Picture: Photo: Helen Sloan/HBO

Հեռուստասերիալի ութերորդ եթերաշրջանը բազմաթիվ հարցեր է թողել. ոչ բոլոր երկրպագուներն էին գոհ նրանից, թե ի վերջո ով է զբաղեցրել գահը։



© NEWS.am STYLE