Հասմիկ Խոջյանի վառ ու գրավիչ կերպարը

20:49   19 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել ու ցույց տվել իր շքեղ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում դերասանուհին դեղին գույնի կոմբինեզոն է կրում, որն ընդգծում է կազմվածքը։ Հասմիկ Խոջյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, այն համադրել է սեւ պայուսակի հետ, իսկ կերպարն ամբողջացրել է արտահայտիչ դիմահարդարումը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր բաց գույնի վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել էին դիմահարդարումը եւ արեւային ակնոցը։ «Իսկ ի՞նչ կարդալ ամառային արձակուրդներին։ Առաջարկնե՞ր»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE