Վուպի Գոլդբերգը դիսնեյյան դերասանուհուն ստիպել է արտասվել մերկ լուսանկարների պատճառով

17:11   19 հունիսի, 2019

Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Բելլա Թորնը դժգոհել է դերասանուհի Վուպի Գոլդբերգից, որն ավելի վաղ նրան քննադատել է մերկ սելֆիների համար, որոնք գողացվել էին հաքերների կողմից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от BELLA (@bellathorne)

«Ես քեզ այնքան երկար եմ սիրել, բայց, անկեղծ ասած, հիմա շատ վշտացած եմ իմ լուսանկարների արտահոսքի վերաբերյալ այդպիսի պատասխանի պատճառով։ Միթե աղջիկը չի՞ կարող լուսանկարներ ուղարկել իր ընկերոջը։ Ես՝ որպես կին, այժմ պետք է վախենա՞մ սեփական տանը քայլել կամ օգտագործել հեռախոսս։ Դու ցանկանում ես, որ մեր բոլոր կանայք այդպիսի՞ն լինեն»,- հետաքրքրվել է աստղը։

Նա Գոլդբերգին նաեւ «խենթ է անվանել» եւ նշել, որ նա երբեք նման բան չէր ասի դստերը։ «Դու պնդում ես, որ եթե սեքսուալ լուսանկար ես անում, այն պարզապես պետք է համացանց գցեն, եւ զարմանալու ոչինչ չկա։ Եթե ես երեկույթի գնամ, խմեմ եւ պարելու գնամ, ինչ է, ինձ պետք է արժանիորեն բռնաբարե՞ն»։

Похожее изображение

Վերջերս հաքերները կոտրել էին Բելլա Թորնի հաշիվը եւ երգչուհուն շանաժի ենթարկել, որ կհրապարակեն նրա բոլոր անկեղծ լուսանկարները, եթե նա հրաժարվի վճարել։ Ի պատասխան աստղն անձամբ էր լուսանկարները հրապարակել համացանում, ինչի համար նրան դատապարտել էր Վուդի Գոլդենբերգը։



© NEWS.am STYLE