Ներքնազգեստի հայտնի ապրանքանիշի դեմք է դարձել տրանսգենդերը

18:11   19 հունիսի, 2019

Բրիտանական Playful Promises ներքնազգեստի ապրանքանիշի նոր դեմքն ամերիկացի տրանսգենդեր մոդել Լեյնա Բլումն է։ Այս  մասին հայտնում է ապրանքանիշի Instagram-ի էջը։

Բլումը ներկայացնում է Playful Promises-ի հոբելյանական, 15-րդ հավաքածուն։ Սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարներում նա այլ աղջիկների շրջապատում գովազդում է ժանեկավոր բոդի։

«Մենք հիացած ենք դերասանուհի, սուպերմոդել, պարուհի եւ ակտիվիստ Լեյնա Բլումով, եւ մեզ համար մեծ պատիվ է աշխատել նրա հետ այս գովազդային արշավի շրջանակներում։ Սա առաջին եւ վերջին անգամը չէ, երբ աշխատում ենք տրանսգենդեր մոդելի հետ»,- ասված է հրապարակման մեկնաբանություններում։

Լեյնա Բլումը մի քանի անգամ մասնակցել է նորաձեւության ապրանքանիշերի ցուցադրությանը եւ առաջին թխամաշկ տրանսգենդեր կինն է, որի լուսանկարները տպագրվել են «Vogue» ամսագրի հնդկական տարբերակում։



© NEWS.am STYLE