««Հավատարիմ » աքսեսուար». Սոֆի Մխեյանի լուսանկարը

10:43   20 հունիսի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել ու ցույց տվել իր «հավատարիմ» աքսեսուարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ բլուզ է կրում եւ առանց դիմահարդարման է։ Երգչուհին վառ աքսեսուարներ է ընտրել՝ ժամացույց, թեւնոցներ եւ ակնոց։ ««Հավատարիմ » աքսեսուար`ակնոց»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սոֆին պատռված ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր դեղին վերնաշապիկի եւ ցածրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Հոգնած, բայց ուրախ...»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE