Playboy-ի մոդելը բողոքել է չափազանց մեծ կրծքից

19:01   19 հունիսի, 2019

Playboy-ի ավստրալացի հայտնի մոդել Սիմոն Խոլտցնագելը բողոքել է ցավային զգացողություններից չափազանց մեծ կրծքի պատճառով, գրում է The Sun-ը։

«Ունենալով 5-րդ չափը, ես անկեղծորեն չեմ հասկանում կանանց, որոնք ցանկանում են բնական կուրծքը մեծացնել իմի չափի։ Մեծ կուրծքը սարսափելի է, այն ցավ է պատճառում, մեջքը եւս ցավում է, ստիպված են լինում միշը քնել կրոպ-տոպով։ Ես ցածր գնով կվաճառեի կուրծքս, միայն թե ազատվեի դրանից»,- Stories բաժնում գրել է Խոլտցնագելը։

Ավելի վաղ 24-ամյա մոդելը խոստովանել է, որ սպորտով զբաղվելու ընթացքում ստիպված է լինում երկու կրծկալ կրել։ Միեւնույն ժամանակ նա սիրում է իր մարմինը, անկախ որեւէ հանգամանքից։



© NEWS.am STYLE