Ամուսնալուծությունն օգտակար է եղել. երգչուհի Ադելը կտրուկ նիհարել է ու փոխել իմիջը

20:13   19 հունիսի, 2019

Կարիերայի սկզբում երգչուհի Ադելը բազմաթիվ անգամներ քննադատության է ենթարկվել ավելորդ կիլոգրամների պատճառով։ Ժամանակի ընթացքում նա սկսել է սպորտով զբաղվել եւ նկատելիորեն նիհարել, է, սակայն երբեք այնքան սլացիկ կազմվածք չի ունեցել, որքան հիմա՝ ամուսնուց բաժանվելուց հետո։ Ըստ արեւմտյան հրատարակությունների տեղեկությունների՝ աստղն ազատվել է 10 կիլոգրամից։

Նրա հաջողության գաղտնիքը պիլատեսն է։ Ադելին խմբակային պարապմունքի է հրավիրել նրա ընկերուհին՝ Այդա Ֆիլդը՝ Ռոբի Ուիլյամսի կինը։ Այն անց է կացվում հատուկ մարզասարքի միոջոցով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Adele (@adele)

Մարզասարքն օգտագործվում է կեցվածքի լավացման եւ ճկությունն ավելացնելու նպատակով։ Սակայն երգչուհու դեպքում այն եւս մեկ հաճելի արդյունք է ունեցել. մի քանի շաբաթվա ընթացքում նա ազատվել է գրեթե 10 կիլոգրամից։

«Ադելն ազատ ժամանակն իրեն է նվիրում եւ դա այս պահին ամենակարեւորն է համարում։ Անջելոյի մայրիկի դերի հետ միասին։ Նրան դուր է գալիս մարզումների նոր ռեժիմը, եւ այն իսկապես արդյունքներ է տալիս»,- աստղի ընկերը պատմել է The Sun-ին։ Ադելի ընկերները շատ ուրախ են, որ նա նիհարել է։ Նրանք վախենում էին, որ երգչուհին կարող է դեպրեսիայի մեջ ընկնել։ Իսկ այժմ աստղը պատրաստ է նույնիսկ նոր հարաբերություններ կառուցել։

Адель с бывшим мужем Саймоном Конекки

Վերջերս երգչուհին կարողացել է իրականություն դարձնել մանկության երազանքը. 24 տարվա ընթացքում առաջին անգամ նա կրկին մասնակցել է սիրելի խմբի՝ Spice Girls-ի համերգին։ Ելույթի ընթացքում նա թռչկոտել  է եւ ուրախացել մյուս երկրպագուների հետ։ Ապա հանդիպել է խմբի անդամներին ու լուսանկարվել նրանց հետ։



© NEWS.am STYLE