Արամեի եւ Աննա Թովմասյանի ջերմ լուսանկարը

19:39   19 հունիսի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Հմայիչ երգչուհին իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում պատկերված է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Աստղային զույգը լուսանկարվել է մեքենայում։ Աննան գեղեցիկ դիմահարդարմամբ է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան սպիտակ տաբատ էր կրում, որը համադրել էր նույն երանգի բլուզի հետ. դրա վրա պատկերված էր Դիսնեյի ամենահայտնի մկնիկը։ Կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Ինձ համար հրաշք մի օր»,- գրել էր երգչուհին՝ օգտագործելով 2017 հեշթեգը։



© NEWS.am STYLE