Բուզովան կհասկանա․ հայտնի դիզայները վիրավորել է Մադոննային իր հագուստով ներկայանալու համար

22:09   19 հունիսի, 2019

Նորաձեւության դիզայներ Մարսելո Բուրլոնը սոցցանցերում վիրավորել է երգչուհի Մադոննային։ Նա երգչուհու արտաքինի վերաբերյալ այնքան էլ քաղաքավարի չի արտահայտվել, սակայն հեյթերների հարձակումից անմիջապես հետո փորձել է քավել մեղքը։ Այս մասին հայտնում է Independent-ը։

Մոդելավորողին վրդովոցրել է այն, որ փոփ-աստղը Նյու Յորքի օդանավակայանում հայտնել է բավականին տարօրինակ կերպարում։ Մադոննան կրում էր վերնազգեստ եւ սեւ սպորտային կոստյում՝ զվարճալի լուսանկարներով, որը ստեղծել է դիզայներ Մարսելո Բուրլոն։ Սակայն, երբ իր ստեղծագործությունը նա տեսել է Մադոննայի հագին, այն էլ սեւ վերնազգեստով եւ ծիծաղելի հյուսքերով, տղամարդը զայրացել է եւ չի թաքցրել զգացմունքները։

«Վերջապես եկավ այն ժամանակը, երբ Մադոննան (la cessa) կրեց County of Milan: Հավաստիացնում եմ, որ այս հագուստը նրան անվճար չեն տվել գովազդելու համար», - հայտարարել է Բուրլոն։

Мадонна

«La cessa» իտալերենից կարելի է թարգմանել «մարդ-պետքարան», որը նշանակում է, որ այն մարդն ում ուղղված է այդ խոսքը անդուր է, ինչպես կղանքը։

Առաջինը մեկնաբանությանն արձագանքել է Diet Prada ինսթագրամյան էջը։ Օգտատերերը հայտարարել են, որ նման արտահայտությունն ապացուցում է տակտի բացակայությունը։

Марсел Бруно

Մարսելոն փորձել է շտկել իրավիճակը։ Նա գրառում է հրապարակել, որում ներողություն է խնդրել եւ հայտարարել, որ չէչ ցանկանում վիրավորել երգչուհուն։ «Ես մեծ սխալ եմ արել եւ ցանկանում եմ առաջին  հերթին ներողություն խնդրեմ հիմարությանս համար։ Սոցիալական կայքերը գործիք են, որոնցով հաճախ կարելի է օգտագործել զվար-անքի համար, սակայն այսօր ես հասկացա, որ դա չպետք է տեղի ունենա մեկ այլ մարդու կամ մարդկանց խմբի շնորհիվ», - մանրամասնել է դիզայները։

Դիզայների խոսքերով նա հպարտանում է, որ աստղը կրում է իր բրենդի հագուստ։ Բուրլոնը նշել է, որ մարդկանց վերաբերում է միանման՝ անկախ ռասսայից, սեռից ու տարիքից։

Ավելի վաղ Բուզովան էր նեղացել համաշխարհային հայտնիության դիզայներ Դեմու Գվասալիայից այն արտահայտության համար, որը շոուներից մեկում բարձրաձայնել էր Քսենիա Սոբչակը։

 



© NEWS.am STYLE