Նաստյա Կամենսկիխի եւ Պոտապի ամուսնությունն ընդամենը PR քա՞յլ է

11:16   20 հունիսի, 2019

Նաստյա Կամենսկիխի եւ Ալեքսեյ Պոտապենկոյի երկար սպասված ամուսնությունը տեղի է ունեցել մայիսի 23-ին։ Հիշեցնենք՝ սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում վաղուց են տեղեկություններ պտտվում այն մասին, որ Պոտապը եւՆաստյան հանդիպում են, սակայն նրանք համառորեն թաքցնում էին սիրավեպը։

Փոխարենը բլոգեր Լենա Միրոն չի հավատում նրանց զգացմունքների անկեղծությանը։ Իր միկրոբլոգում նա հայտարարել է, որ արտիստների ամուսնությունն ավելի շատ PR քայլի է նման՝ Պոտապի եւ Նաստյա Կամենսկիխի գործունեության հանդեպ ուշադրություն գրավելու համար։

«Ինչպե՞ս են նրանք շարունակում մնալ անհրաժեշտ մակարդակում՝ չունենալով ոչ ձայն, ոչ լսողություն, ոչ նորմալ երգեր։ Դա տաղանդ է։ Ոչ այլ կերպ։ Պետք է կարողանալ աշխատել ոչնչի միջոցով։ Երկրպագուներն ուրախ գրում են. «Ինչ հիասքանչ զույգ եք»։ Բայց եկեք նայեք, թե ինչ է Նաստյա Կամենսկիխի Instagram-ը... Իմ համեստ կարծիքով՝ դա սուպերմարկետի ցուցաղեսան է, ուր ապրանքը տեղավորված է տարբեր դիրքերով»,- հայտարարել է Լենա Միրոն, որին մեջբերում է Dni.ru-ն։

Եվ իսկապես, ամուսնությունից հետո Նաստյա Կամենսկիխի միկրոբլոգում ավելի շատ անկեղծ լուսանկարներ են հայտնվել, որոնցում նա մերկ է։

Աղբյուրը՝ Eg.ru



© NEWS.am STYLE