Տաթեւ Սարգսյանը՝ հմայիչ կերպարում

23:46   19 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհին, ով մարմնավորում է Եվայի կերպարը, միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է հմայիչ կերպարում։ Դերասանուհին վառ դիմահարդարմամբ է։ Կադրին կից հմայիչ հայուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Ես չեմ փոխվել, պարզապես մեծացել եւ հասկացել եմ, թե ինչն է ինձ համար ավելի լավ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա վառ դիմահարդարում էր ընտրել, ընդգծված էին աչքերն ու շուրթերը։ «Պատահական հանդիպիր մեկին, առանց որի ժամանակը կմոլորվի ու առաջ չի գնա։ Ճանաչիր մեկին, առանց որի ապրելը քո ամենավատ երազը կլինի։ Մի օր պատահմամբ դիպիր մեկի ուսին ու ներողություն խնդրիր, հետո հասկացիր, որ նրա հետ ոչ ներողությու՜ն...ոչ նեղությու՜ն... Գտիր նրան, առանց որի արեւն այլեւս կդադարի ջերմացնել... արեւից ուժեղ, արեւից վառ, արեւից ջերմ ու այրող մեկին գտիր...»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE