Նրբագեղ թագուհի Լետիցիան՝ կապույտ զգեստով Մադրիդում

11:47   20 հունիսի, 2019

Թխահեր կին, որը կապույտ հագուստ է կրում. կերպար, որն արիստոկրատական տեսք ու կանացիություն է հաղորդում։ Օրերես Քեյթ Միդլթոնն ընտրել էր Elie Saab ապրանքանիշի բաց կապույտ զգեստը, իսկ այս անգամ թագուհի Լետիցիան է ներկայացել այդ գույնի հագուստով։

Ոճի իսպանական կուռքի համար ընտրվել էր զգեստ, որը զարդարված է գոտիով։ Թագուհին այն համադրել էր նյուդ երանգի կոշիկների հետ։ Գեղեցիկ կերպարն ամբողջացնում էին Bvlgari ապրանքանիշի ականջօղերը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images



© NEWS.am STYLE