«Սկանդինավյան խաչբառների վնասակար հետեւանքները». Մկրտիչ Արզումանյանի նոր լուսանկարը

12:45   20 հունիսի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Այս անգամ եւս սիրված դերասանը հետեւորդներին զվարճացրել է իր կերպարով։ Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը խոշոր ակնոց է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է. «Սկանդինավյան խաչբառների վնասակար հետեւանքները»։ Հետեւորդները նշել են, որ դերասանի մեկնաբանությունները ծիծաղելի են, իսկ նրանցից մեկը գրել է. «Ոնց կարող է մարդ այսքան տաղանդավոր լինել»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրում Մկրտիչ Արզումանյանը մեծ ակնոց էր կրում եւ գլխարկ։ «Կան մեկնաբանություններ, որոնք էս ակնոցով պիտի կարդաս, որ իմաստը հասկանաս»,- հրապարակմանը կից գրել էր նա։



© NEWS.am STYLE