Էվա Խաչատրյանի վառ կերպարը

13:15   20 հունիսի, 2019

Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Դերասանուհին կադրերը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Էվան ծաղկավոր վերնաշապիկ է կրում եւ վառ դիմահարդարմամբ է. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Հմայիչ դերասանուհին կադրերը չի մեկնաբանել։

Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել մարզասրահից։ Նա սպիտակ մարզական շապիկ էր կրում եւ սեւ տաբատ, ինչպես նաեւ սպորտային կոշիկներ։ Հմայիչ Էվան գրեթե դիմահարդարված չէր։



© NEWS.am STYLE