Վառ շպար, խոշոր աքսեսուարներ. Լիլուի լուսանկարը

15:15   20 հունիսի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն կիսվել է նոր լուսանկարներով՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Երգչուհին լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Լիլուն վառ դիմահարդարում է ընտրել. ընդգծված ենբ շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին կարճ, սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր երկարաճիտ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին փոքրիկ պայուսակն ու խոշոր, գունավոր ականջօղերը։ Լիլուն վառ դիմահարդարմամբ էր, կարմիր շրթներկով ընդգծված էին շուրթերը։ «Բարի առավոտ»,- կադրերից մեկը մեկնաբանել է Լիլուն։



© NEWS.am STYLE