Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան եւ Պրոխոր Շալյապինը ռոմանտիկ երեկո են կազմակերպել... եկեղեցում

13:59   20 հունիսի, 2019

Պրոխոր Շալյապինը սիրելիի՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի համար ռոմանտիկ երեկո է կազմակերպել եւ նրան տարել Մոսկվայում իր սիրելի վայրը, գրում է Teleprogramma.pro-ն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Виталина Цымбалюк-Романовская (@vitalinaromanovskaya)

Սիրահարները տեղավորվել են եկեղեցու դիմաց գտնվող խոտածածկ հատվածում եւ հետեւորդների հետ կիսվել երջանկության պարզ գաղտնիքով։ «Բոլորին լավ երեկո եմ մաղթում։ Երբեմն պարտադիր գիշերը եկեղեցու մոտ անցկացրեք»,- կոչ է արել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

«Բարի գիշեր, սիրելի ընկերներ։ Ինչպես ասվում է երգում. «Ես սիրահարների համար կփռեմ դաշտերը»։ Մենք պառկած ենք Մոսկվայում իմ ամենասիրելի վայրում, ուր ես այցելում եմ գիշերները։ Այստեղ եմ բերել Վիտալինային։ Քեզ դո՞ւր է գալիս, Վիտալինա»,- սիրելիին հարցրել է Պրոխոր Շալյապինը։ «Կարծում եմ՝ այստեղ կարելի է քնել մինչ առավոտ։ Ի՞նչ ես կարծում։ Ի՞նչն  է մեզ խանգարում»,- ասել է նա։ «Եթե չիլինեին մոծակները, մենք, իհարկե, այստեղ ավելի երկար կքնեինք»,- նշել է նա։

Шаляпин и Цымбалюк-Романовская ночью прилегли у церкви

Դաշնակահարուհին սիրելիին հիշեցրել է, որ այժմ վրան ունեն, ինչին ի պատասխան նա ասել է, որ վրանն ավելի շատ կմապատասխանի ծովափի համար։ «Ընկերներ, մենք բոլորիդ շատ ենք սիրում։ Պառկեք այնպես, ինչպես մենք եկեղեցու մոտ»,- հայտարարել է երաժիշտը։

Լուսանկարները՝ Globallookpress



© NEWS.am STYLE