Աշխարհի նախկին առաջին ռակետի հարսանիքին բոլորից լավ զվարճացել է հայտնի հայ ընտանիքը

14:49   20 հունիսի, 2019

Հայ հայտնի ընտանիքը՝ Reddit սոցիալական ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը եւ նրանց դուստրը՝ Օլիմպիան, մասնակցել են դանիացի թենիսիստուհի  Կարոլինա Վոզնյացկիի եւ նախկին NBA-ի նախկին բասկետբոլիստ Դեւիդ Լիի հարսանիքին։

Արարողությունն անց է կացվել իտալական Տոսկանայում։ Տոնակատարությունը տեւել է մի քանի օր, հարսնացուն եւ հարսաքույրերը բազմաթիվ անգամներ փոխել են հագուստը։ Նախաամուսնական ուրախությունը սկսել է գլխավոր իրադարձությունից մի քանի օր առաջ։ Մթության պայմաններում հրավառություն է եղել, ինչից հետո լուսային եւ լազերային շոու է կազմակերպվել։ Ապա բոլորը նետվել են լողավազանը. դա առաջինն արել է Կարոլինայի հայրը՝ Պյոտրը։

Առավոտյան, բազմագույն բանդանաներ եւ վերնաշապիկներ հագնելով եւ դեմքին ներկեր քսելով, բոլորը բաժանվել են երկու խմբի։ Մրցությունները ներառել են վազք խոչընդոտներ հաղթահարելով, էստաֆետ կտրտված տեղանքում եւ պարանի ձգում, որը, ըստ մասնակիցների, գրեթե միանձնյա հաղթել է Սերենա Ուիլյամսը։

Նշենք, որ Վոզնյացկին, որն աշխարհի լավագույն թենիսիստների ցանկում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը, ամբողջ կարիերայի ընթացքում WTA-ի 30 մրցախաղ է հաղթել, այդ թվում մեկ «Մեծ սաղավարտ»՝ Ավստրալիայի բաց առաջնությունը 2018թ.-ին։ Դանիացու ունեցվածքը կազմում է 33,9 մլն դոլար, ինչը թենիսիստների շրջանում պատմության չորրորդ ցուցանիշն է. ավելին ունեն միայն ամերիկուհի Սերենա ու Վինուս Ուիլյամսները, ինչպես նաեւ ռուս Մարիա Շարապովան։

Աղբյուրը՝ Чемпионат



© NEWS.am STYLE