«Այ նոր զգացի, որ ամառ է». Լուսինե Թովմասյանի լուսանկարը հանգստից

16:13   20 հունիսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է հանգստի ընթացքում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում գեղեցկուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, վարդագույն տոպ է կրում, գեղեցիկ վզնոցներ։ Ամառային կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու գլխարկը։ «Այ նոր զգացի, որ ամառ է»,- մեկնաբանություններում գրել է նա։  

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինե Թովմասյանը պատկերված էր ամուսնու ու դստեր՝ Արիանայի հետ։ «Շնորհավոր հայրերի օրը, իմ սեր։ Դու լավագույն հայրն ես»,- մեկնաբանություններում գրել էր Լուսինեն։

Գլխավոր լուսանկարը՝ @pargev_aydinyan_photography



© NEWS.am STYLE