Ռասել Քրոուն պատմել է՝ ինչպես է հարբել ու դի Կապրիոյից դինոզավրի գանգ գնել

15:59   20 հունիսի, 2019

Հայտնի դերասան Ռասել Քրոուն պատմել է՝ ինչպես է սպիրտային խմիչք օգտագործել կոլեգայի՝ Լեոնարդի դի Կապրիոյի տանը եւ որոշել 35 հազար դոլարով դինոզավրի գանգ գնել։

«Ես այն գնել եմ երեխաներիս համար, գործարքին ներառված էր մեծ քանակով օղի, դա տեղի է ունեցել Լեոնարդոյի տանը»,- Քրոուն պատմել է հաղորդավար Հովարդ Սթերնին SiriusXM ռադիոընկերության եթերում նրա հաղորդման ընթացքում։

Դերասանը պատմել է, որ դի Կապրիոն իրենից դինոզավրի մնացորդների համար նույն գինն է խնդրել, ինչ ինքն էր ժամանակին վճարել՝ բացատրելով, որ ցանկանում է այլ գանգ գնել։

2018թ.-ին Քրոուն գանգը վաճառել է աճուրդում, որը կազմակերպվել է կնոջից բաժանվելու հետո։ Աճուրդի հանված իրերի դիմաց դերասանին հաջողվել է ստանալ մոտ 2,9 մլն դոլար։ Քրոուն կարծում է, որ այն ժամանակվանից, ինչ վաճառել է գանգը, դրա արժեքն աճել է գրեթե երկու անգամ։


Լուսանկարը՝ Shutterstock



© NEWS.am STYLE