Գուֆի եւ Այզա Անոխինայի որդին ուղեղի ցնցում է ստացել

16:59   20 հունիսի, 2019

Բլոգեր եւ երգչուհի Այզա Անոխինան երկու երկրում է ապրում. մոդելը Մոսկվա է ժամանում նկարահանումների համար, իսկ Բալիում ապրում է նրա ընտանիքը։ Նա երկու երեխաների է դաստիարակում. Գուֆի հետ կապի ընթացքում ծնվել է Անոխինայի որդին՝ Սեմը, իսկ երկրորդ ընտրյալի հետ հարաբերությունների ընթացքում լույս աշխարհ է եկել Էլվիսը։ Սեմն աստղային հայրիկին հազվադեպ է տեսնում, մոդելը բազմաթիվ անգամներ ասել է, որ ռեփերը նյութապես չի օգնում որդուն եւ չի ձգտում նրա հետ անցկացնել արձակուրդները։

Հիմա, սակայն, թվում է՝ ռեփերը պետք է որդու կողքին լինի։ Երեխան լուրջ վնասվածք է ստացել։ Նախքան ախտորոշում ստանալը Անոխինան նրա հետ եղել է երկու հիվանդանոցում եւ կոպիտ վերաբերմունքի արժանացել բժիշկների կողմից։

Сын Айзы Анохиной получил сотрясение мозга

«Երկրորդ ցնցումն ինը տարվա ընթացքում եւ վատ վերաբերմունք անվճար բուժօգնության հաստատություններում։ Ժամը 15։00-ից քաղաքային երկու հիվանդանոցում ենք եղել, ախտորոշում դրվել է 00։00-ին։ Երկար ժամեր ենք անցկացրել ընդունարանում՝ միջանցքում։ Բժիշկների կողմից կոպիտ խոսքեր ենք լսել։ Վախեցած նստած էինք թե ես, թե Սեմը»,- միկրոբլոգում պատմել է մոդելը։ Կարծես թե Այզան առաջին անգամ է բախվել անվճար բուժօգնության բոլոր հրապույրների հետ։

«Բժիշկներին ամուր առողջություն եմ մաղթում։ Եվ այո՛, ես զսպել եմ ինձ եւ ագրեսիային բարությամբ, ժպիտով ու երախտագիտությամբ պատասխանել։ Հիմա նոր հիվանդանոց փնտրելու հնարավորություն եմ որոնում, ուր կկարողանամ տեղափոխել իմ որդուն եւ վստահ լինել, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի։ Մի հիվանդացեք, սիրելիներս, քանի որ հիվանդանալը սարսափելի է»,- հավելել է բլոգերը։

Незадолго до получения травмы Сэм гулял с папой

Անոխինան չի պարզաբանել՝ ինչպես է Սեմն ուղեղի ցնցում ստացել։ Սակայն հետեւորդներն անձամբ են եզրահանգումներ արել. երեկ Գուֆը տեսանյութ է հրապարակել, որում որդին սամոկատ է քշում, ապա հայտնել երեխայի հետ լեռնադահուկային համալիր մեկնելու մասին։ Օգտատերերը եզրահանգում են արել, որ երեխան ընկել է հոր հետ ժամանակ անցկացնելու ընթացքում։



© NEWS.am STYLE