Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարը պատմել է իր կյանքի «հարյուր հայերի» մասին

17:45   20 հունիսի, 2019

Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Վալերի Գերգիեւը խոստովանել է, որ իր երաժշտական ապագան սպառնալիքի տակ է եղել. նրան չեն ցանկացել երաժշտական դպրոց ընդունել։ Ռուսաստանի ժողովրդական արտիստը «Вечерний Ургант» հաղորդման ընթացքում պատմել է, որ երաժշտական կարիերա է սկսել հայ հարեւանի խորհրդից հետո, որը «ռմբակոծել է» իր ծնողներին։ «Հավանաբար հասկացել են, թե կարծես աննկատն ու լուռը փորձանքներ կարող է բերել եւ միանգամից որոշել են հակառակվել դրան»,- կատակել է դիրիժորը։

Գերգիեւը պատմել է, որ երաժշտական դպրոցում սկզբնական շրջանում կարծում էին, որ ինքը ռիթմի զգացում չունի, իսկ առանց դրա, ինչպես հայնի է, նա չէր կարող դիրիժոր լինել։ Հայրը ռեստորանում ընթրիքի ընթացքում կոմպոզիտոր Լեոն Դավիդովին (Դավիդյան) պատմել է որդու խնդիրի մասին, եւ վերջինս լուծել է այդ խնդիրը՝ զանգահարելով երաժշտական դպրոցի հայուհի տնօրենին։

Ուրգանտը նկատել է, որ պատմության մեջ ոչ պատահականորեն հայկական ազգանուններ կան, ինչին ի պատասխան Գերգիեւը նշել է, որ 27 տարեկանում դարձել է Հայաստանի պետական նվագախմբի գլխավոր դիրիժոր։

«Բոլորը կարծում են, թե ես ամբողջությամբ պատկանում եմ Մարինյան թատրոնին, եւ դա այդպես է, բայց ես չորս տարի աշխատել եմ Երեւանում որխես Հայաստանի պետական նվագախմբ ռեժսոր։ Դա ինձ համար կյանքի հսկայական դաս է եղել։ Ինչպես այն ժամանակ ասացին ինձ, եթե «ղեկավարում ես հարյուր հայի, քեզ համար ոչինչ վախեցնող չէ»»,- նշել է Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարը։



© NEWS.am STYLE