Chanel-ի երկարաճիտ կոշիկներ եւ Burberry-ի վերարկու. Իրինա Շեյքը՝ դստեր հետ զբոսանքի ընթացքում

22:49   20 հունիսի, 2019

Իրինա Շեյքը դստեր համար նորաձեւ հագուստ է ընտրում՝ Versace (ի դեպ, սա մոդելի ամենասիրելի ապրանքանիշերից մեկն է)։ Պապարացիները հասցրել են մի քանի լուսանկար անել, երբ Իրինան դստեր հետ զբոսնել  Նյու Յորքում։ Մոդելն ընտրել է Burberry ապրանքանիշի վերարկու եւ Chanel-ի ռետինե երկարաճիտ կոշիկներ։ Իրինան երջանիկ տեսք է ունեցել. նա հաճույքով խաղացել է դստեր հետ։

Վերջրես հայտնի է դարձել, որ Իրինա Շեյքը եւ Բրեդլի Քուփերը բաժանվել են։ Երեկ դերասանին նկատել են Իրինայի տան մոտ. մտերիմ ընկերները հայտնում են, որ Իրինան եւ Բրեդլին փորձում են լուծել դստեր խնամակալության հարցը եւ ջերմ հարաբերություններ պահպանել։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Legion Media, Vogue Mexico



© NEWS.am STYLE