Առանց Black Star-ի Եգոր Կրիդի առաջին երգը պլագիատ է

18:49   20 հունիսի, 2019

Black Star ապրանքանիշի նախկին արտիստ Եգոր Կրիդը սոլո կարիերա է սկսել եւ արդեն հասցրել է նոր երգ թողարկել՝ «Грехи» («Մեղքեր»)։

Մեկ օրվա ընթացքում երգն արդեն իսկ հասցրել է հայտնի դառնալ։ Եվ ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ դրա շուրջ հերթական սկանդալն է բարձրացել։ Այս անգամ Եգոր Կրիդին մեղադրում են Ջայդեն Սմիթի կոմպոզիցիայի պլագիատի մեջ։

Օգտատերերը վստահ են, որ այդ կոմպոզիցիան առանց խղճի խայթի վերցվել է արտասահմանյան հեղինակից, սակայն արտիստն ամեն բան հերքում է եւ փորձում ապացույցներ ներկայացնել։

Ալեքս Դավիան՝ Black Star-ի ներկայիս կոմպոզիտորը, արտահայտել է իր փորձագիտական կարծիքը։ Նա կարծում է, որ դրանք նման են միայն մի բիթով, որը հանդիպում է միլիոնավոր այլ կոմպոզիցիաներում։ Եգոր Կրիդը հրապարակել է Ալեքսի մանրամասն նկարագրության տեսանյութն ու գրել. «Ոչ թե պլագիատի եմ դիմել, այլ ոգեշնչվել եմ»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от HeartBreakKid (@egorkreed)

«Հնարավոր է՝ երբ մեկ տարի առաջ Ալեքս Դավիայի հետ ստեղծում էինք այդ բիթը, գլխում ինչ-որ տեղ հնչում էր Ջեյդենի ալբոմը, բայց նոտաներն ընդամենը 7-ն են, եւ երաժշտությունն այսպես, թե այնպես նմանություն ունի ինչպես համաշխարհային, այնպես էլ մեր արտիստներ շրջանում»,- հրապարակումը մակագրել է արտիստը։



© NEWS.am STYLE