Հմայիչ. Լիլիթ Հովհաննիսյանը տոպով ու շրջազգեստով ընդգծել է գեղեցիկ կազմվածքը

21:49   20 հունիսի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին պուտավոր տոպ է կրում եւ շրջազգեստ. հագուստն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Լիլիթ Հովհաննիսյանն այն համադրել է փոքրիկ պայուսակի, ցածրակրունկ կոշիկների եւ արեւային ակնոցի հետ։ Մեկնաբանություններում երգչուհին օգտագործել է «թթի ծառի տակ» հեշթեգը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթ Հովհաննիսյանը դասական սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր վագրային պրինտով բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին արտահայտիչ դիմահարդարումը, ինչպես նաեւ արեւային ակնոցը։ «Օձուն։ Մոտ ամպերին...Մոտ երկնքին»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE