Քենդալ  Ջենները կրկին սկանդալի կենտրոնում է գազավորված ըմպելիքի պատճառով

23:14   20 հունիսի, 2019

Հայտնի մոդել Քենդալ  Ջեններին կրկին մեղադրում են. այս անգամ թաքնված գովազդի համար։ Խնդիրը Coca-Cola-ի շշով ֆոտոշարքն է, որը ձեռքին նրան ֆիքսել են պապարացիները խանութից դուրս գալիս։

Фото: legion-media.ru

Instagram-ի իր էջում Քենդալը հրապարակել է իբրեւ տեսահսկման սարքերի լուսանկարը, որում նա դրամարկղում վճարում է գնումների համար։ Եվ երկրպագուները վստահ են, որ սա թաքնված գովազդ է։ Առավել եւս, նա վանիլի գույնի հագուստ է կրում. երկրպագուների կարծիքով՝ հենց կոլայի պատճառով։

Աստղի հետ այսպիսի բան առաջին անգամ չի տեղի ունենում։ 2017թ.-ին Քենդալը նկարահանվել է Pepsi-ի գովազդային հոլովակում։ Ըստ սյուժեի՝ ֆոտոսեսիայի ընթացքում մոդելը նկատում է ցույց եւ որոշում միանալ ռասակայական փոքրամասնությունների իրավունքների համար պայքարողներին։ Դա ոչ բոլորին է դուր եկել։ Հոլովակի թողարկումից հետո քննադատել են թե մոդելին, թե ընկերությանը. օգտատերեևը վստահ են, որ Pepsi-ն եւ Քենդալը գումար են աշխատում «ներգաղթյալների իրավունքների» միջոցով։

Լուսանկարները՝ Getty 



© NEWS.am STYLE