Նորություն, որին այդքան շատ ենք սպասել. սկսվել են «Գահերի խաղ»-ի պրիկվելի նկարահանումները

13:19   21 հունիսի, 2019

Հրաշալի նորություն հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրպագուների համար. Հյուսիսային Իռլանդիայում սկսվել են դեռեւս անուն չունեցող պրիկվելի նկարահանումները։ Այս մասին հայտնել է Entertainment Weekly հրատարակությունը, որը ներկայացրել է սպասվող նախագծի առաջին կադրը։ Նախագծի նկարահանմամբ զբաղվում է HBO հեռուստաընկերությանը, որը թողարկել է օրիգինալ շոուի ութ եթերաշրջանը։

Похожее изображение

Պրիկվելի գործողությունները տեղի են ունենում 5 հազար տարի առաջ իրադարձություններից, որոնք ցուցադրվել են սերիալում։ «Վեսթերոսը դեռեւս բոլորովին այլ է։ Թագավորական նավահանգիստ չկա։ Չկա Երկաթե գահ։ Թարգարիններ չկան, Վալերիան դեռ չի սկսել վեր գերազանցել իր վիշապների հետ, եւ դեռ չկա հզոր կայսրությունը, որը նա կառուցել է։ Մենք գործ ունենք այլ, ավելի հին ու անծանոթ աշխարհի հետ»,- պատմել են HBO-ի ներկայացուցիչները։

«Գահերի խաղի» պրիվելում կխաղան Միրանդա Ռիչարդսոնը, Նաոմի Ուոթսը, Ջորդի Հենլին, Ջեմի Քեմփբել Բաուերը, Թոնի Ռեգբոն, Դենիս Գոֆը, Ջոն Սիմը, Ալեքս Շարփը, Ջոն Հեֆերնանը եւ այլք։

Առայժմ հայտնի չէ թողարկման պաշտոնական օրը. ենթադրվում է, որ այն եթեր կհեռարձակվի 2020թ.-ի ավարտին կամ 2021թ.-ի գարնանը։



© NEWS.am STYLE