Երժան Մաքսիմն Ալսուի դստեր հետ տեսահալովակի նկարահանման ընթացքում վնասվածք է ստացել

14:12   21 հունիսի, 2019

«Մանկական ձայնը» նախագծում սկանդալից հետո շատերն էին կարծում, որ Միկելա Աբրամովան երաժշտական կարիերայում դադար կվերցնի։ Սակայն Ալսուի դուստրն արել է այն, ինչ նրանից քչերն էին սպասում. նա համատեղ երգ է ձայնագրել Երժան Մաքսիմի՝ եզրափակչի գլխավոր ֆավորիտի հետ։ Կոնմպոզիցիան, որը ներկայացվել է «Մանկական նոր ալիքի» ընթացքում, դուր է եկել հանդիսատեսին, եւ հաջողությունից թեւեր առաջ երիտասարդ արտիստները որոշել են տեսահոլովակ նկարահանել։

Ержан Максим

Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում, աշխատանքը տեւել է մի քանի օր։ Երժանը եւ Միկելան նկարահանման հրապարակում բավական երկար ժամանակ են անցկացրել՝ կատարելով ռեժիսորի բոլոր հրահանգները։ Սակայն ամեն դեպքում չի հաջողվել խուսափել տհաճ իրավիճակից. տեսարաններից մեկի նկարահանման ընթացքում Մաքսիմն ընկել է ու վնասել ձեռքը, հայտնում է Starhit-ը։

Տղային միանգամից բժշկական օգնություն են ցուցաբերել, սակայն վերքի մշակումից հետո Երժանը հրաժարվել է հատուկ վիրակապից։ Դրանք կադրում նկատելի կլինեին, եւ պատանի  արիտիստը չի ցանկացել բարդացել նկարահանման ընթացքը։ «Արդեն ամեն ինչ նորմալ է»,- իրավիճակը կարճ մեկնաբանել է երգիչը։

Песня Микеллы и Ержана уже стала хитом

Ավելի վաղ Միլեկան արդեն իսկ պատմել էր, որ տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն իրականանում են անդադար ռեժիմում։ Երեխաները ստիպված են եղել առավոտյան վաղ արթնանալ եւ նկարահանման հրապարակում մնալ մինչ ուշ գիշեր։ Ընդ որում, թե Աբրամովան, թե Մաքսիմը հիացած են համագործակցությամբ։

«Օրերս տեղի է ունեցել «Эта любовь» երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանումը Երժան Մաքսիմի հետ։ Սա իմ դեբյուտային տեսահոլովակն է։ Ուզում եմ ասել, որ այս ամենն ավելի հեշտ է թվում, քան իրականում է։ Ասել, որ հոգնել ենք, նշանակում է ոչնինչ չասել։ Մենք անտանելի հոգնել ենք։ Արթնացել ենք առավոտյան ժամը 4-ին։ Ավարտել ենք գիշերը։ Այժմ սպասում ենք այս գեղեցիկ տեսահոլովակի մոնտաժին»,- գրել էր Միկելան։

Ержан подружился не только с Микеллой, но и с ее звездной мамой

Առայժմ տեսհոլովակի սյուժեն գաղտնի է պահվում, սակայն հայտնի է, որ կադրում կհայտնվեն ոչ միայն «Մանկական ձայնի» հաղթողները, այլեւ պարային մեծ խումբ։ Միկելան եւ Երժանը փորձել են տեսահոլովակն առավելագույնս հետաքրքիր ու ուրախ դարձնել։



© NEWS.am STYLE