Իննա Խոջամիրյանի հմայիչ կերպարը

10:47   21 հունիսի, 2019

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Երիտասարդ դերասանուհին, որն «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Իննան ծաղկավոր զգեստ է կրում, որը համադրել է գեղեցիկ վզնոցի հետ։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ դիմահարդարումը, որն ընդգծել է Իննայի գեղեցկությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր շքեղ կերպարում։ Իննան վագրային պրինտով, երկարափեշ զգեստ էր կրում, որը համադրել էր սեւ երանգի բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին վառ շպարը եւ գեղեցիկ սանրվածքը։



© NEWS.am STYLE