Բեյբի բում. Քեյթ Միդլթոնը հղի՞ է (ֆոտո)

12:15   21 հունիսի, 2019

Royal Ascot հայտնի մրցությունից հետո անընդհատ խոսվում է Քեյթ Միդլթոնի մասին։ Նա շատ ոճային տեսք ուներ. Քեմբրիջի դքսուհին միջոցառման համար ընտրել էր Elie Saab ապրանքանիշի նրբագեղ, բայց կապույտ գույնի զգեստը։ Կա եւս մեկ պատճառ. երկրպագուներին հետաքրքրել է դքսուհու տարօրինակ վարքագիծը։

Жест герцогини смутил поклонников

37-ամյա Քեյթն անընդհատ ձեռքը դրել է որովայնին, ինչը հաճախ անում են հղի կանայք, ինչպես նաեւ փորձել է պայուսակի օգնությամբ թաքցնել կազմվածքի հնարավոր փոփոխությունները։ Քեմբրիջի դքսուհին շփվել է հյուրերի հետ եւ մի քանի ժամ անցկացրել մաքուր օդին։

Քեյթ Միդլթոնի հղիության եւս մեկ անուղղակի ապացույց է դարձել նրա տրամադրությունը։ Ըստ վկաների՝ Քեյթը մի փոքր ցրված է եղել, բայց փայլել է երջանկությունից։ Քեյթն ու Ուիլյամը միջոցառմանը միասն են հայտնվել՝ եւս մեկ անգամ ցույց տալով, որ ընտանիքի բարեկեցությանը ոչինչ չի սպառնում։ Արքայազնը սրտառուչ կերպով հոգ էր տանում կնոջ մասին եւ գրեթե ամբողջ օրը չի հեռացել նրանից։

Кейт Миддлтон

Այն մասին, որ 37-ամյա դքսուհին հղի է, պատմել է արքայազն Ուիլյամի կնոջ ընկերուհիներից մեկը։ Նա հայտնել է, որ ըստ բժիշկների հաշվարկների՝ Քեյթի երեխան պետք է լույս աշխարհ գա դեկտեմբերի վերջին։ Նրա խոսքով՝ այս անգամ Քեյթ Միդլթոնի հղիությունն ընթանում է առանց բարդությունների ի տարբերություն առաջին երեքի, երբ դքսուհին տառապում էր տոքսիկոզով։ Այնպես որ, դքսուհին իբրեւ վայելում է իր կարգավիճակը։

Кейт Миддлтон

Բրիտանական բուքմեյքերներն իրենց չեն կորցրել եւ սկսել են խաղադրույքներ ընդունել՝ արդյոք Քեյթը տղայի, թե աղջկա լույս աշխարհ կբերի եւ արդյոք արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը կդառնան Քեմբրիջի դքսուհու ապագա երեխայի քավորը...

Լուսանկարները՝ Legion-media, Getty



© NEWS.am STYLE