Սերը մեծ քաղաքում. Էմիլի Ռատակովսկին ամուսնու հետ զբոսնել է սպիտակ տոպով

17:45   21 հունիսի, 2019

Մոդել Էմիլի Ռատակովսկին եւ նրա ամուսինը՝ Սեբաստյան Բեար-Մակկլարդն այն զույգերից են. որոնք յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում ցուցադրում են միմյանց հանդեպ զգացմունքները։ Մի քանի ամիս առաջ նրանց ընտանիքը համալրվել է. զույգը Կոլոմբո անունով շուն ունի, եւ այժմ Էմիլին հաճախ է զբոսնում նրա հետ՝ ցույց տալով իր կերպարները։

Այս անգամ զբոսանքի համար մոդելը սպիտակ գույնի տոպ է ընտրել եւ կանաչ գույնի տաբատ, որոնք ընդգծում էին նրա մաշկի գեղեցիկ երանգը։ Կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցը, խոշոր ականջօղեր եւ փոքրիկ պայուսակը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Instagram



© NEWS.am STYLE