Քիմ Քարդաշյանն ամբողջությամբ ծածկել է տատիկի ձեռքերին երեւացող երակները

16:15   21 հունիսի, 2019

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է սոցիալական ցանցում գովազդել իր KKW Beauty ապրանքնիշի նոր կոսմետիկ միջոցի ազդեցությունը տատիկի օգնությամբ, ինչը զարմացրել է երկրպագուներին։ Կադրերը հրապարակվել են հեռուստաաստղի Instagram-յան էջում։

Картинки по запросу бабушка ким кардашьян

Հոլովակում երեւում է՝ ինչպես է Քարդաշյանը տոնային կրեմը քսում տատիկի՝ Մերի Ջո Քեմփբելի ձեռքին, որի երակներն ակնհայտորեն արտահայտված են։ Կրեմը քսելուց հետո երակները գրեթե հետանում են։ «Տատիկս՝ Մերի Ջոն, ինձ հարցրեց իմ կոսմետիկայի մասին եւ խնդրեց թաքցնել երակները։ Մենք Նորթի հետ ուղեւորվեցինք նրա տուն եւ ցույց տվեցինք՝ ինչպես օգտագործել։ Ես երջանիկ եմ, որ նա հոգ է արդյունքից»,- հրապարակումը մակագրել է հեռուստաաստղը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

Տեսանյութը շոկի է ենթարկել Քիմի հետեւորդներին։ Նրանց մի մասը հիացմունքով է ընդունել  Քեմփբելի ձեռքերի փոփոխությունները, սակայն մյուսները կարծում են, որ մարմնի համար դիմահարդարումն արդեն չափազանց է։ Քիմ Քարդաշյան-Ուեսթի հրապարակումն ավելի քան երկու մլն լայք է հավաքել։



© NEWS.am STYLE