18:44 21 հունիսի, 2019Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ է կրում, որի վերնազգեստը թափանցիկ է։ Կերպարն ամբողջացրել են վառ դիմահարդարումը եւ խոշոր աքսեսուարները՝ ականջօղ եւ ժամացույց։ Հետեւորդներին կերպարն ակնհայտորեն դուր է եկել. դերասանուհու էջը լի է հաճոյախոսություններով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Նա կրում էր սեւ հանգուստ, վառ դիմահարդարմամբ էր, իսկ կերպարն ամբողջացնում էին մեծ ականջօղերը։ Կադրին կից Ժաննան մեկնաբանություն չէր արել, սակայն նրա հետեւորդները հրապարակմանը կից բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել։
Լուսանկարը՝ @garikgorgyan