Կարճ շրջազգեստ եւ թափանցիկ կոշիկներ. Քենդալ Ջենները ցույց է տվել՝ ինչպես նեոնային գույներ կրել

20:49   21 հունիսի, 2019

Նեոնային գույներն այս ամռան գլխավոր թրենդերից մեկն են։ Դրանք կրելու համար միայն համարձակություն է հարկավոր. պատրաստ եղեք հայտնվել ուշադրության կենտրոնում։ Քենդալ Ջենները սովոր է դրան, հետեւաբար վախենալու ոչինչ չունի։ Նյու Յորքում միջոցառման համար մոդելը նեոնային գույնի վերնաշապիկ է կրել եւ կարճ շրջազգեստ, իսկ կերպարն ամբողջացրել է 90-ականների ոճով ականջօղերով։ Արդյունավետ որոշում. պապարացիները բազմաթիվ անգամներ լուսանկարել են Քենդալին, իսկ Instagram-ում հրապարակված կադրը գրեթե 2 մլն լայք է հավաքել։

Ի դեպ, միջոցառումն անցկացվել է Proactiv ապրանքանիշի կողմից, որի դեսպանը Քենդալն է։ Այս ապրանքանիշը միջոցներ է ներկայացնում մաշկային խնդրիրներ ունեցող անձանց համար։ Քիմ Քարդաշյանի քույրն, ի դեպ, բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ իր մաշկը հեռու է կատարյալ լինելուց։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images, Instagram

 



© NEWS.am STYLE