21:40 21 հունիսի, 2019Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել ու շնորհավորել սելֆիի միջազգային օրը։

Երգչուհին, որը սպասում է առաջնեկի ծնունդին, լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Սիլվա Հակոբյանը բաց գույնի երկար զգեստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ «Շնորհավոր սելֆիի միջազգային օրը»,- հրապարակումը մեկնաբանել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում սիրված երգչուհին սեւ-սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր ակնոցի հետ։ «Այսպիսին են մեր բակի առավոտները։ Բոլորիս լավ օր»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին։