Պահպանակը՝ որպես հրավիրատոմս. «նոու-հաու» վրացի դիզայներ Դեմնա Գվասալիայից

22:06   21 հունիսի, 2019

Ֆրանսիական Vetements նորաձեւության տունը հյուրերին պահպանակ է ուղարկել՝ որպես իր շոուի հրավիրատոմս։ Ընկերության պաշտոնական Instagram-յան էջում հրապարակվել են հրավիրատոմսերի լուսանկարները։

Картинки по запросу vetements condoms

Vetements-ի աշխատակիցները կարողացել են զարմացնել նույիսկ ամենափորձառուներին։ Ցուցադրության ապագա այցելուները ընկերության լոգոտիպով պահպանակներ են ստացել՝ սեւ եւ վարդագույն փաթեթավորմամբ։

Սակայն սա ամենը չէ. Vetements-ի գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուցադրությունը տեղի կունենա Փարիզում հունիսի 20-ին, իսկ վրացի դիզայներ Դեմնա Գվասալիան որպես տարածք ընտրել է «Մակդոնալդս»  արագ սննդի ռեստորանը։

Ավելի վաղ Դեմնա Գվասալիան, որը նաեւ Balenciaga ներաձեւության տան ստեղծագործական տնօրենն է, ներկայացրել է նորույթը՝ պլաստիկ շշերի խցանի տեսքով ականջօղներ։



© NEWS.am STYLE