Իսկ ընկերուհին տանը կսպասի. Սքոթ Դիսիկը Կոստա Ռիկայում հանգստանում է նախկին կնոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ

23:08   21 հունիսի, 2019

35-մյա Սքոթ Դիսիկի եւ 40-ամյա Քորթնի Քարդաշյանի հարաբերություններն ավարտվել են չորս տարի առաջ, սակայն նրանք շարունակում են հանուն երեխաների մտերիմ հարաբերություններ պահպանել մինչ այսօր։ Քորթնին նույնիսկ ընկերակցել է նախկին ամուսնու նոր ընկերուհու՝ Սոֆյա Ռիչիի հետ։

Դիսիկը երեխաների եւ նրանց մոր հետ մեկնել է Կոստա Ռիկա՝ նոր սիրելիին թողնելով տանը։ Այնտեղ է նաեւ Քորթնիի քույրը՝ Քիմը դստեր՝ Նորթի հետ։ Ընտանիքը Կոստա Ռիկայում կլինի երկու շաբաթից ոչ պակաս։ People հրատարակության աղբյուրը հայտնել է, որ աստղերը բազմաթիվ զվարճանքներ են ծրագրել օվկիանոսում եւ տրոպիկական անտառներում։

Բացի հեռուստաաստղերից՝ ժամանել է նաեւ «Քարդաշյանների ընտանիք» շոուի նկարահանող խումբը, ուր, ըստ ամենայնի, նկարահանվում է իրապատում շոուի նոր եթերաշրջանի էպիզոդներից մեկը։

Քորթնին հրաշալի հարաբերություններ ունի Սոֆյայի հետ, նրանք նախորդ տարի արդեն միասին հանգստացել են երեխաների ու Սքոթի հետ։ Այս անգամ նա բացակայում է այն պատճառով, որ Սոֆյայի հայրը՝ Լիոնել Ռիչին, հունիսի 20-ին նշել է հոբելյանը, եւ Սոֆիան նախընտրել է այդ օրը մնալ ընտանիքի հետ։

Լուսանկարները՝ Legion Media, Getty Images



© NEWS.am STYLE