«Քեւին Սփեյսին համասեռամոլ է». հրապարակել է դա հաստատող նամակագրությունը

11:15   22 հունիսի, 2019

Մի քանի սեքս-սկանդալի պատճառով Քեւին Սփեյսին «պերսոնա նոն գրատա» է դարձել համաշխարհային կենեմատոգրաֆիայում։ Միջադեպերից մեկն առնչվում է նրա ոտնձգություններին Նանտակետի բարի անչափահաս այցելուի (այդ պահին) նկատմամբ։

«Քարտե տնակ»-ի աստղը հերքում է իր մեղքը, սակայն ինչպես գրում է TMZ-ն, բոլորովին վերջերս դերասանի դեմ անվիճելի ապացույցներ են ի հայտ եկել։ Խոսքը հաղորդագրությունների սքրինշոթերի մասին է, որոնք երիտասարդն ուղարկել է իր ընկերուհուն այն ժամանակ, երբ Սփեյսին բարում հետապնդել է իրեն։

«Քեւին Սփեյսին համասեռամոլ է»,- այդ նամակարգրության ընթացքում հայտնել է երիտասարդը։ Ենթադրյալ տուժածը նկարագրում է ծանոթության պահը. տղամարդը, որը նման էր Սփեյսիին (եւ պարզվեց՝ նա է), նրանից հեռախոսահամար է խնդրել, ապա առաջարկել միասին հեռանալ։ Համաձայնություն չստանալով՝ տղամարդը սկսել է անվայել կերպով դիպչել նրան։ Տուժողը հաղորդագրություններ է ուղարկել ոչ միայն ընկերուհուն, այլեւ մի քանի ընկերների. «Ես լուրջ եմ գրում։ Եվս մեկ վայրկյան, եւ ես զանգահարում եմ մայրիկին։ Ես լուրջ եմ գրում, շատ լուրջ։ Երդվում եմ բոլորին... Ես հարբել եմ, բայց չեմ ցանկանում քնել նրա հետ»։

Կինոաստղի փաստաբանները պնդում են, որ նամակագրությունը կեղծ է։ Հաղորդագրությունների մեծ մասն ամսաթիվ եւ ժամ չունի։ Պաշտպանական կողմը ենթադրում է, որ մեղադրողը ջնջել է մյուս պատասխանները, որոնք կարող էին փոխել ընդհանուր կոնտեքստը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սփեյսին մեղադրվում էր քրեական հանցագործության մեջ՝ 2016թ.-ին Մասաչուսեթսում դեռահասի նկատմամբ ենթադրյալ սեռական բռնության համար։ Վատ համբավի պատճառով «Գեղեցկություն ամերիկյան ձեով» ֆիլմի աստղը մոտ ապագայում ոչ մի լուրջ նախագիծ չունի։

Աղբյուրը՝ TMZ, Экспресс газета

Լուսանկարները՝ Reuters, Redux Pictures 



© NEWS.am STYLE