Հասմիկ Խոջյանի արեւոտ ու վառ լուսանկարը

10:46   22 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել ու ցույց տվել իր շքեղ կերպարը։

Դերասանուհին, որն այս շրջանում հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Նա երկար կարմիր զգեստ է կրում, որը համադրել է ցածրակրունկ կոշիկների եւ փոքրիկ սեւ պայուսակի հետ։ «Բոլորին արեւային տրամադրություն եւ լավ օր եմ մաղթում»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում դերասանուհին դեղին գույնի կոմբինեզոն էր կրում, որն ընդգծում էր կազմվածքը։ Հասմիկ Խոջյանն այն համադրել էր սեւ պայուսակի հետ, իսկ կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ դիմահարդարումը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։



© NEWS.am STYLE