Տոպ եւ բարձրակրունկներ. Աստղիկ Սաֆարյանի ոճային կերպարը

11:45   22 հունիսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն առանձնանում է յուրօրինակ ոճով, կիսվել է նոր լուսանկարներով՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Երգչուհին լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Աստղիկ Սաֆարյանը բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել սեւ, ուսերի հատվածում բաց տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր, գլխարկ, թեւնոցներ։ Երգչուհին սեւ բարձրակրունկ կոշիկներ է ընտրել եւ արտահայտիչ դիմահարդարում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված կադրերում երգչուհին ամառային կերպարում էր։ Նա վարդագույն շրջազգեստ էր կրում, որը համադրել էր մուգ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկները, փոքրիկ պայուսակը եւ ակնոցը։ Հմայիչ երգչուհին կադրերը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE