17:44 22 հունիսի, 2019«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է սիրառատ լուսանկարով։

Լուսինեն, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, լուսանկար է տեղադրել իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Նա պատկերված է դստեր հետ եւ ջերմ համբուրում է նրան։ «Սերն ամենուր է»,- ջերմ լուսանկարը մեկնաբանել է Լուսինեն։

Ավելի վաղ հրապարակված կադրերում գեղեցկուհին վարդագույն տոպ էր կրում, գեղեցիկ վզնոցներ։ Ամառային կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու գլխարկը։ «Այ նոր զգացի, որ ամառ է»,- մեկնաբանություններում գրել էր նա։