Իրինա Շեյքը վագրային պրինտով նորաձեւ զգեստով շնորհանդեսի է մասնակցել

16:44   22 հունիսի, 2019

33-ամյա Իրինա Շեյքը 44-ամյա Բրեդլի Քուփերից բաժանվելուց հետո ակտիվ կենսակերպ է վարում։ Մոդելը հաջողությամբ համատեղում է աշխատանքն ու դստեր՝ Լեայի դաստիարակությունը։ Նա մեկ օրվա ընթացքում հասցրել է շնորհանդեսի մասնակցել եւ փոքրիկի հետ զբոսնել Նյու Յորքի փողոցներում։ Իրինան նախ հայտնվել է David Yurman ոսկերչական ապրանքանիշի միջոցառմանը, որն անց է կացվել Մեդիսոն սքուերում։

Հոլիվուդյան աստղի նախկին սիրելին կրել է Burberry ապրանքանիշի նորաձեւ, վագրային պրինտով զգեստը, կերպարն ամբողջացրել David Yurman-ի մատանիներով ու թեւնոցներով։ Միջոցառման ընթացքում արված լուսանկարներն Իրինան հրապարակել է Instagram-ի էջում։ «Հրաշալի երեկո Մեդիսոն սքուերում David Yurman ապրանքանիշի թիմի ընկերակցությամբ»,- մեկնաբանել է նա։

Ավելի ուշ երիտասարդ մայրիկը զբոսնել է դստեր հետ։ Նա չի փոխել հագուստը, պարզապես կերպարն ամբողջացրել է սեւ բլուզով։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Graziamagazine, Instagram, Legion media



© NEWS.am STYLE