23:46 22 հունիսի, 2019Մոսկվաբնակ երգչուհի Իջինը հաճախ է համարձակ լուսանկարներով ուրախացնում երկրպագուներին։ Այս անգամ եւս երգչուհին ներկայացել է գրավիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Իջինը սպիտակ զգեստ է կրում, իսկ իրանը զարդարում է խոշոր վզնոցը։ «Իսկական կինը զգայական հարաբերություններ ունի շրջապատող աշխարհի հետ։ Նրա սեքսուալությունն այդ զգայականության մի ասպեկտն է։ Նա կարողանում է վայելել բույրերը, հնչյունները, բնության գեղեցկությունը, ուտելիքի համը։ Նա կարողանում է զգալ գեղեցկության նուրբ սահմանները։ Նա կյանքը սիրում է զգայական մակարդակում, եւ դա նրան կատվային հմայք է հաղորդում»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ բոդի էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել էին վառ դիմահարդարումը եւ բարձրակրունկները։ Սեւ-սպիտակ գունավորմամբ լուսանկարի մեկնաբանություններում երգչուհին եւ մոդելն անգլերենով գրել էր. «Նա ոչինչ չի ասում, երբ ցանկանում է ասել ամեն ինչ»։