Անահիտ Սիմոնյանի ու Հայկոյի ջերմ լուսանկարը

22:44   22 հունիսի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է ամուսնու՝ սիրված երգիչ Հայկոյի հետ։ Լուսանկարն արվել է ելույթի ընթացքում։ Հայկոն դասական կոստյում է ընտրել եւ սպիտակ վերնաշապիկ, իսկ Անահիտ Սիմոնյանը սպիտակ զգեստ է կրում։ Մեկնաբանություններում Անահիտ Սիմոնյանը սրտիկի տեսքով սմայիկ է օգտագործել, իսկ օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել։ «Լավագույն զույգը», «Ամենասիրուն զույգը»,- գրել են հետեւորդները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված լուսանկարում երգչուհին ծաղկային պրիտով տոպ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ դիմահարարումը. ընդգծված էին աչքերը։ Անահիտ Սիմոնյանը նաեւ նուրբ աքսեսուարներ էր ընտրել՝ թեւնոցներ։ «Իրականանում են լավատեսների երազանքները, վատատեսների՝ մղձավանջները։ Մտածեք լավի մասին...»,- հրապարակմանը կից գրել էր նա։



© NEWS.am STYLE